Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 մասնակից

Հասարակություն
aram-khach

Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։ Հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։ 43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։   «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ