Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրության հարցում մեդիայի ազդեցությունը վտանգավոր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
sociokop

Մարդու իրավունքներին առնչվող հարցերը լուսացքային են եղել ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցող քաղաքական կուսակցությունների համար։ Իրավապաշտպան Էդուարդ Դանելյանի դիտարկմամբ, կան խմբեր, որոնց շահերի պաշտպանությանը քաղաքական ուժերն առհասարակ չեն անդրադարձել: Որոշ դեպքերում էլ, անդրադարձը հակառակ տեսանկյունից է եղել: «Օրինակ, կոմունիստական կուսակցությունն ասում է՝ պետք է սահմանափակել խոսքի, հավաքներ իրականացնելու ազատությունը, որպեսզի գունավոր հեղափոխություններ մեզ մոտ տեղի չունենան: Ասում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է գերակայություն ունենա, եւ պետք է սահմանափակել աղանդների գործուներությունը»: Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների բացակայությունը քաղաքական ծրագրերում հետեւանքն է նրա, որ փորձ  է արվում լռեցնել խնդիրները՝ դրանց մասին չխոսելով: Քանի որ ծրագրային կետերում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներն առանձնապես ներառված չեն, լրատվամիջոցներն էլ այդ հարցերի շուրջ քննարկումներ չեն կազմակերպել: Առհասարակ, բանախոսներն ընդգծում են՝ մեդիայի ազդեցությունը ընտրության կայացման գործում բավակայն բարդ  է չափել, երբեմն այդ ազդեցությունը կարող է գիտակցված չլինել։  Մեդիայի հենց այս ազդեցությունն է, որ առհասարակ ամենավտանգավորն է համարվում: