Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ-ն Խաղարկել է հարձակում, «վերականգնելով դրությունը առաջնագծում». Ռազմ. info

Քաղաքականություն
3-2

Մարտի 5-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Զորավարարժությանը ներգրավվել է առաջին մոտոհրաձգային գումարտակը ողջ կազմով, ինժեներասակրավորային ջոկ և «Իգլա» ԶՀՀ-ի հաշվարկ: Ներգրավված ուժերը խաղարկել են հարձակողական գործողություններ և «վերականգնել իրադրությունը առաջնագծում»:  Գումարտակը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: 1 Խորքից անցնելով հարձակման՝ գրոհային ջոկատներին հաջողվել է խոցել պայմանական հակառակորդի թիրախները և այդպիսով «վերականգնել դրությունը առաջնագծում»: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը շրջել են բացազատված ուսումնական կետերով, որտեղ ներկայացված են եղել ռազմական գործողությունների կառավարման և ղեկավարման, մարտի դաշտից վիրավորների դուրս բերման, ստորաբաժանումների քողարկման, թիրախների խոցման ու հրաձգության նոր եղանակներ, միջոցներ: Սպաների զեկույցները ուղեկցվել են ցուցադրական պարապմունքներով: 2 Զորավարժության շտաբի պետը հայտնել է, որ, հաշվի առնելով նախկինում անցկացված զորավարժությունների թերությունները, բացթողումները, պրոբլեմային հարցերը՝ զորավարժությունը կազմակերպվել է այնպես, որպեսզի արտացոլվի թերության վերացման արդյունքը, հասկանալի լինի ինչ հետևություններ են կատարվել: Զորավարժությունը անցկացվել է մայիսի 2-ին մեկնարկած հրամանատարական հնգօրյա հավաքների շրջանակում (1,2):  Հավաքները ավարտվել են մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դասախոսությամբ: 3 4 5 6