A
A
Այսօր Երևանում լռության օր է
Վաղը` մայիսի 14-ին, երևանցիներն ընտրելու են նոր ավագանի: Քվեարկության նախորդող օրը լռության օր է`oրենքով արգելվում է քարոզչություն իրականացնել: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան, ՀՀԿ-ն՝ քաղաքապետի թեկնածու՝ Տարոն Մարգարյանը: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ։ Ձևավորված է 474 տեղամաս, ընտրությունների ընթացքին կհետևի 17 տեղական հասարակական կազմակերպության 5 138 դիտորդ: