A
A
Վարչական դատարանը «չհասցրեց» քննել «Ելք»-ի հայցը (տեսանյութ)
Վարչական դատարանը կարճել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 12-ի որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը՝ ժամկետը սպառվելու պատճառաբանությամբ. դատարանը շաբաթ օրը միայն ժամը 23:35 էր վարույթ ընդունել դիմումը։