A
A
Առևտրի կենտրոնից ճշտում են, թե քաղաքացիներն ում են ընտրելու
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Մասնավորապես, ժամը 11:20-ի սահմաններում գրասենյակ զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նրան զանգահարել են «Տաշիր» առևտրի կենտրոնից 077 115397 հեռախոսահամարից և հայտնելով, որ նրա հեռախոսահամարը նշված է իրենց ցուցակներում։ Վերջիններս հետաքրքրվել են՝ արդյո՞ք քաղաքացին այսօր մասնակցելու է քվեարկությանը և ում օգտին է քվեարկելու։ Քաղաքացին դժգոհում է, որ իր անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց, որոնք ընտրությունների հետ որևէ առնչություն չունեն։