A
A
ՀՀԿ-ական թաղապետը՝ ընտրատեղամասում. ՔԴ (տեսանյութ)
Թիվ 10/53 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ քաղաքացին մուտք է գործել ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամներին, զրուցել վերջիններիս և ներկա գտնվողների հետ (վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող)։ Դիտորդը փորձել է հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ով է նշված անձը, որին ի պատասխան դիտորդին հայտնել են, որ ինքը կարող է մոտենալ այդ անձին և ճշտել։ Դիտորդը մոտեցել է տվյալ անձնավորությանը և պարզել, որ վերջինս Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանն է։ Դիտորդի պահանջով վերոնշյալ փաստն արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։