A
A
Ավագանու թեկնածուները մնացել են դրսում (տեսանյութ)
Երկիր Ծիրանի կուսակցության ավագանու թեկնածուներ Սոննա Աղեկյանը եւ Մնացական Պարակշիեւը ահազանգում են, որ արդեն 40 րոպեից ավելի է չեն կարողանում ներս մտնել 8/09 եւ 8/08 ընտրատեղամասեր։Այս մասին հայտնեց թեկնածուներից Սոննա Աղեկյանը։ Դռները փակվել են նրանց առջեւ եւ չեն թողնում ներս։ Իսկ ինչպես տեսնում ենք ուղիղ եթերում արված լուսանկարից, այնտեղ արդեն հաշվարկ է ընթանում։