Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ 1/12 ընտրատեղամասում դիտորդները ՀՀԿ-ականներ են

Քաղաքականություն
narin

Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում, դռների փակվելուց հետո տեխնիկական սարքավորումների համար պատասխանատուները, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանին բողոքում էին, որ ժամանակն է, որպեսզի իրենք տպեն ավարտական տեղեկանքը։ Նրանք պատճառաբանում էին, որ ԿԸՀ-ից պահանջում են, որպեսզի անհապաղ ներկայացնեն, մինչդեռ հանձնաժողովի նախագահն այդ ընթացքում, դանդաղորեն ընթերցելով ընտրական կարգը, ձգձգում էր ժամանակը։ Աշխատակիցները սկսեցին նյարդայնանալ` ըստ կարգի, ավարտական տեղեկանքը պետք է տպվեր քվեատուփը փակելուց անմիջապես հետո։ Ի վերջո, ընտրատեղամասը փակելուց 30 րոպե անց միայն հանձնաժողովի նախագահը պահանջեց ավարտական տեղեկանքը։ Այս ընտրատեղամասում 1887 ընտրողից մասնակցել է 1006-ը։ Լրացուցիչ ցուցակներ այստեղ չեն եղել։ Երեւանի ավագանու ընտրություններիին մասնակից ընդդիմադիր երկու ուժից միայն Ելք դաշինքն այստեղ ունի վստահված անձ` Վարդուհի Արամյանը։ "Ա1+"-ի հետ զրույցում նա նշեց, որ օրվա ընթացքում դիտորդական երեք կազմակերպությունից է եղել ներկակացուցիչ, որոնք հետո պարզվել են` ՀՀԿ անդամ են եղել. "Կազմակերպություններից մեկը` "Հայք"-ը ներկայացնող երիտասարդը, ոմն Տիգրան Շիրինյան, առավոտյան ուղղորդումներ է արել , իսկ որոշ ժամանակ անց ներկայացավ որպես դիտորդ։ Մյուս, այսպես կոչված, դիտորդական ՀԿ-ն "Գետա"-ն էր, որի ներկայացուցիչը Տաթեւիկ Հակոբյանն էր։ Այս ՀԿ-ի հետ կապված պարզել ենք, որ ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդներ չեն։ Հաջորդ դիտորդական ՀԿ-ն "Կրթական եւ միջմշակութային կամուրջներ" ՀԿ-ն էր, որի ներկայացուցիչը ակնհայտ ՀՀԿ-ական էր։ Այսպիսի կեղծ դիտորդներով փորձում են զբաղեցնել դիտորդության ամբողջ ծավալը։ Անցել է արդեն մեկ ժամ, սակայն թիվ 1/12 ընտրատեղամասում ձայների հաշվարկը դեռ չի սկսվել։ narin2