Ամենաշատ գումար ծախսել է ՀՀԿ-ն
ՀՀԿ-ն՝ 103 287 894 , «Ելքը»-ը՝ 7 064 839, «Երկիր Ծիրան»-ին՝ 1 734 135 դրամ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյաննը ԿԸՀ-ում ներկայացրեց Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամների վերաբերյալ վերլուծություններ: Այսպիսով «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուծումները կազմել են 7 279 000 դրամ, որից ծախսվել են 7 064 839դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուծումները եղել են 2 634 200 դրամ, ծախսվել ՝ 1 734 135 դրամ, իսկ «Հանրապետական» կուսակցությունը մուծել է 106 102 710 դրամ, ծախսերի ընդհանուր չափն է եղել՝ 103 287 894 դրամ: «Հիմնադրամում մնացած «Ելք» դաշինքի միջոցները կազմել է 214 161 դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրամում՝ 900 065 դրամ, իսկ «Հանրապետական» կուսակցությանը ` 2 814 816 դրամ»,-ասաց նա: