Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևտրականները չեն զիջելու, առևտուր կանեն թեկուզ փողոցում (տեսանյութ)

Մարզեր
1494946743_shuka

Գյումրու Լաչինի միջանցք կոչված տարածքի մոտ գտնվող շուկան այլևս չի գործելու: Տարածքի սեփականատերը որոշել է այն դարձնել առևտրամշակութային, ժամանցային կենտրոն: Տարածքն արդեն շինհրապարակ է դարձել: Անվտանգության նկատառումներից ելնելով առևտրականներին տաղավարներ են տրամադրվել հարևանությամբ գործող փակ շուկայի տարածքում: Եթե  դրանք, ինչպես նաև  շուկայի հարակից տաղավարներն ու փոքրիկ խանութները խանգարեն շինաշխատանքներին, ապա այնտեղից էլ  հնարավոր է  առևտրականները տեղափոխվեն այլ վայր: Այդ մասին դեռ հստակ որոշում չկա, բայց վաճառողների շրջանում արդեն անհանգստություն կա: Նրանք չեն պատրաստվում զիջումների գնալ և առևտուրը կազմակերպել այլ տարածքում: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում