Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը մնացել են սովետի կրթության տակ. ԼԳԲՏԻՔ համայնքը դժգոհ է վերաբերմունքից (տեսանյութ)

Հասարակություն
1bBK6HdsFDE

Սեռական փոքրամասնությունների նկատմամբ  Հայաստանում  անհանդուրժողականությունը մնում  է չլուծված խնդիր։ «Ոչ մի փոփոխություն չի նկատվում,  բոլորը մնացել են սովետի կրթության տակ»,- ասում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը. «Պետական կառույցները չունեն կամք, պաշտպանելու իրենց քաղաքացիներին»,- նշում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հավասարության և բազմազանության ծրագրերի համակարգող Արման Սահակյանը: «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն  արդեն 20 տարի է՝ զբաղվում է  սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների  շահերի պաշտպանությամբ: Այդպիսի  ՀԿ-ները շատ չեն. «6000-ից ավել ՀԿ-ներ ունենք, նրանցից 300-ը  մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում , բայց ինչ է կատարվում, 86 տոկոսը չի ուզում  խոսել դրա մասին: Դա մնում է քաղաքական հարց»,- ասում է Սերգեյ Գաբրիելյանը: Լիլիթ Մարտիրոսյանը իր  մաշկի վրա է զգում, թե ինչպես է հասարակությունը ատելություն ու խտրական վերաբերմունք ձեւավորում տրանսգենդեր անձանց նկատմամբ: Նա  այսօր կրթություն ստանալու խնդիր ունի. «Ես պատրաստվում եմ ընդունվել ԵՊՀ, բայց ես հիմքեր չունեմ, որ կարող եմ  սովորել, ես կենթարկվեմ բռնության ու ճնշումների:  Շատերն են իրենց ուսումը կիսատ թողել դրա պատճառով»: Ավելին՝ տեսանյութով