Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ Արարատ Խանդոյանի գործով նիստի ժամանակ (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Որպես հիմք նա նշեց այն, որ Մնացական Մարտիրոսյանը նախ Արարատ Խանդոյանին է հեռացնում դատական նիստից, այնուհետև պաշտպանը լքում է նիստերի դահլիճը, իսկ նա հանրային պաշտպան է հրավիրում, թեւ դրա կարիքը չկա։ Դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը տեղում մերժեց՝ նշելով, որ նոր հիմքեր ի հայտ չեն եկել։ Սա առաջացրեց Խանդոյանի և նրա պաշտպանի դժգոհությունը։ Արարատ Խանդոյանն իր դժգոհությունն արտահայտեց նաև Մնացական Մարտիրոսյանի խոսելու ընթացքում, ինչն առաջացրեց դատավորի զայրույթը. նա սանկցիա կիրառեց Խանդոյանի նկատմամբ և 10 րոպեով ընդմիջեց նիստը։