Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկները շուրջօրյա դեղատուն չեն գտել. վարչապետի հանձնարարականը

Քաղաքականություն
424784210095ddab663828ae0fe265bb

Հայաստանի որոշ բնակավայրեր ունեն դեղերի հասանելիության խնդիր։ Անգամ խոշոր բնակավայրերում գրեթե բացակայում են շուրջօրյա դեղատները։ Այս հարցը լուծելու համար Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականը տվեց Առողջապահության նախարարի ԺՊ Լեւոն Ալթունյանին: «Սա խնդիր է և ՀՀ քաղաքացիների, և զբոսաշրջիկների համար: Պարոն Ալթունյան, մեկ ամսում ուսումնասիրեք ու պարզեք՝ կա՞ն արդյո ք 24 ժամ աշխատող դեղատներ: Իրականում բոլոր բնակավայրերում պետք է ուշադրություն դարձնել: Սակայն, խնդիրը Ծաղկաձորում է առաջացել: Այստեղ որևէ տեղ չկա, որ մարդիկ դիմեն, եթե ինչ-որ բան պատահի»,- ասաց Կարեն Կարապետյանը: