Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարօրինակ է, որ ընդդիմադիրների խիղճը տարել է դեպի ՀՀԿ»

Քաղաքականություն
nikol-3

ԵԼՔ դաշինքի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր  Ծառուկյան դաշինքի ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ինչու է ԱԺ  նախագահի իրենց թեկնածուի օգտին քվեարկել 12 պատգամավոր, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունների թեկնածուների թիվը  40-ն է՝ 9 պատգամավոր ԵԼՔ-ից  եւ 31 պատգամավոր Ծառուկյան դաշինքից: «Ծառուկյան դաշինքը քննարկել է այս խնդիրը եւ ընդունել քաղաքական որոշում՝ թողնել ազատ, այսինքն` յուրաքանչյուրը քննարկում է խղճի մտոք, ինչպես գտնում են նպատակահարմար»,- պարզաբանեց Միքայել Մելքումյանը:  Իսկ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Տարօրինակ եւ ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության  անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական իշխող կուսակցություն, այլ ոչ թե հակառակը»: Այնուհետեւ ԵԼՔ-ի պատգամավորը նշեց, որ թեեւ Ծառուկյան դաշինքի ընդդիմադիր խմբակցությունը  կողմ չի արտահայտվել ԵԼՔ-ի թեկնածուի օգտին, այնուամենայնիվ,  իրենց խմբակցությունը  կողմ կարտահայտվի  Ծառուկյան դաշինքի թեկնածուի օգտին եւ դեմ կարտահայտվի  Հանրապետականի թեկնածուին:   6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի այսօրվա աշխատանքը ավարտվեց: Փոխնախագահների ընտրության քվեարկությունը կսկսվի  առավոտյան ժամը  10։00-ից  եւ կտեւի մինչեւ 10։40-ը: