Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլերը ոչխարի հոտ են հոշոտել

Հասարակություն
faf221478dc2eb5662e9e63e1fb74249

Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։ 

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. մայիսի 20-ին, ժամը 04։30-ի սահմաններում Խաչատուր Աբովյան փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում գայլերը հոշոտել են 6 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), 11 գլուխ գառ և վիրավորել են 30 գլուխ ոչխար։ Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: ԱԻՆ