A
A
Ցնդող թանաքով գրիչ խանութում չես կարող ձեռք բերել. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
Այսօր ԵԼՔ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանին կանչել են ոստիկանություն՝ 7/51 ընտրատեղամասում քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ ԵԼՔ-ի բացահատած ընտրախախտումների համար: Հիշեցնենք, որ այդ ընտրատեղամասում 566 քվեաթերթիկից անվավեր է համարվել 148-ը : Տեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ ԵԼՔ դաշինքի անդամները քվեաթերթիկների վրա քվեարկության հետք են նկատել, բայց թանաքանյութը անհայտացած է եղել: Այս ամենի մասին առավել մանրամասն զրուցելու համար « Ա1+»-ը հրավիրել է անձամբ Վահագն Հովակիմյանին: