Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռիչքներ՝ Հայաստանի տարածքում

Հասարակություն
enokavan

«Yell Extreme Park» նախագիծը, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը, 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: «Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ: Առավելագույնը 30 րոպե տևողությամբ ամենօրյա օդային էքսկուրսիայի արժեքը 35,000 ՀՀ դրամ է, իսկ փոքր ավիացիոն թռիչքներն իրականացնում են երկարամյա փորձ ունեցող, հմուտ օդաչուները: Ինչ վերաբերում է Երևան քաղաքից թռիչքներին, ներկայում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում փոքր ավիացիայի օդանավակայանի ստեղծման հարցը, որի նպատակն է թռիչքներ իրականացնել Երևան-Ենոքավան-Երևան ուղղություններով։