Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի դաշտ դուրս կգան լրագրողները

Հասարակություն
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Հունիսի 3-ին  Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային առաջին մրցաշարը։ Մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Հայաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի (Հայաստան-2)։ Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը կկազմի 15 րոպե։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 30 րոպե։ Խաղերը կդատեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։ Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը։   Մրցաշարի մեկնարկը՝  ժամը 10.30-ին։  Միջոցառումը բաց է երկրպագուների եւ լրագրողների համար։