Սևանա լճում հայտնաբերվել է երկրորդ ձկնորսի դին
Հունիսի 4-ին, ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ: *** Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Եղանակային պայմաններից ելնելով՝ Սևանա լճում վերսկսված որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։