Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոն-Ավիա» ընկերությունը սկսում է չվերթները դեպի Մոսկվա

Կարևոր լուրեր Հասարակություն
taron

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա: Ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: