Ստեփանակերտում արգելում են բացօդյա առևտուրը. Արցախպրես
Հաշվի առնելով, որ տարվա այս ժամանակահատվածում առևտրի օբյեկտներից դուրս մրգերի ու բանջարեղենի վաճառքի բավականին մեծ աճ է նկատվում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից բացօթյա ապօրինի առևտրի արգելմանն ու կանխարգելմանն ուղղված շրջայցեր և ստուգայցեր են իրականացվում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանը: «Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում՝ մասնավորապես Մեսրոպ Մաշտոցի, Ադմիրալ Իսակովի, Ազատամարտիկների որոշ հատվածներում, որտեղ հաճախ են խախտումներ արձանագրվում, ԱՀ ոստիկանության համապատասխան ծառայության հետ իրականացնում ենք համատեղ ստուգումներ: Ստուգումների արդյունքում նշված փողոցներում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնողների քանակն նվազել է, բայց դեռևս կան խախտումներ,-ասել է Ս. Բեգլարյանը և տեղեկացրել,-Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքները ոչ սահմանված տեղերում վաճառելու համար, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված է տուգանք` 15.000-20.000 ՀՀ դրամ գումարի չափով: Տարվա ընթացքում սահմանված կարգը խախտելու համար նշանակվում է տուգանք` արդեն 45.000-50.000 ՀՀ դրամ գումարի չափով»: Ավելին՝ այստեղ