Զեյթունի հայտնի շուկան ապամոնտաժվում է (տեսանյութ)
Քանաքեռ-Զեյթուն համայնքի հայտնի շուկան ապամոնտաժվում է: Տեղում հերթական բարձրահարկն է վեր խոյանալու: «Ինձ թվում է բոլորը գիտեն, որ վերջին 25 տարին չի գործել որպես շուկա: Կկառուցվի բնակելի համալիր, կբարեկարգվի, կդառնա գեղեցիկ հատված քաղաքում»,- ասում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ կառուցապատող ընկերության տնօրեն Տիգրան Սահակյանը: Շուկան դեռեւս 2015 թվականին 931 մլն դրամով աճուրդի էր հանվել, ապա վաճառվել սեփականտիրոջ՝ «Զեյթուն Շուկա» ՍՊԸ սնանկ ճանաչվելուց հետո։ Շինարարության աշխատանքներով պայմանավորված, օգտագործվում է տարածքի կանաչապատ տարածքը: Դա մտահոգել է հարեւանությամբ ապրող բնակիչներին։ «Խոտերը լրիվ քչացրեցին, քարերը թափեցին, կանաչը գնալով պակասում է, կանաչը ոչնչացնում են: Նստարաններ չկան դրված, բայց գեղեցիկ այգի է եղել»,- ասաց բնակիչներից մեկը: Բնակիչների տեղեկություններով, այգու տարածքում նախատեսվում է եկեղեցի կառուցել: Մանրամասները՝ տեսանյութում: