Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկ Կոխանը փնտրում է իր հայ հիվանդներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kox-6-1

Հայտնի ռուս բժիշկ Եվգենի Կոխանը փնտրում է իր հայ հիվանդներին,որոնց նա բուժել է 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո։ «1988 թվականի երկրաշարժից հետո բժիշկ Կոխանի գլխավորությամբ Հայաստան են եկան ԽՍՀՄ հայտնի բժիշկներ՝ 15 բժիշկ եւ 17 բուժքույր: 7 օր Երևանում են անցկացրել, 24 ժամ աշխատել են , արդյունքում՝ 168 վիրահատություն  են կատարել»,- պատմում է «Կրասնոգորսկիի վեստի» պարբերականի լրագրող Տատյանա Չերնովան: Բժշկի մոտ պահպանվել են գրառումները, որտեղ, սակայն, միայն հիվանդների ազգանուններն են նշված, սա ավելի է բարդացնում հիվանդներին գտնելու  աշխատանքները: Այս բարդ գործը իր ուսերին է վերցրել ռուս լրագրող Տատյանա Չերնովան. «Նա գրում է գիրք իր հիվանդների մասին, շատ հայտնի դեմքեր կան իր հիվանդների շարքում, նա բոլորի հետ կապ է պահպանում, միայն երբեք չի կարողացել գտնել այս մարդկանց: Նրան հետաքրքիր է՝ ողջ են արդյո՞ք նրանք»: Լրագրողը Հայաստան է եկել ամառային արձակուրդները անցկացնելու համար, բայց որոշել է   նաեւ աջակցել բժշկին։ Նա  պատրաստվում է դիմել Ազգային արխիվ, հիվանդանոցներ ու  Գյումրու քաղաքապետարան՝ 88- ի երկրաշարժի ժամանակ վիրահատված մարդկանց մասին  տեղեկություններ  հավաքելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում