A
A
Մարկ Գրիգորյանը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոյի կայքը։ Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։ 1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից: Հիշեցնենք, Հանրային ռադիոն ղեկավարում էր Արման Սաղաթելյանը, որը ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։