Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ անդամը՝ կալանավայրից. «Խցում օդ չկա, վխտում են խավարասերներ, ոջիլներ, թախթաբիթիներ»

Հասարակություն
index4

«Նուբարաշեն»  ՔԿՀ կալանավոր Զավեն Ակտիվի Զանյանը  բաց նամակ է հղել    Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,  Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի մեծարգո  նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր  գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Լ. Թաթոյանը 2017 թ առավոտյան ժամը 11-ին զանգահարել է իմ բջջային հեռախոսին՝ չասելով ինչի համար եւ ինչպես, ում հետ,  առանց իմ իրավունքները բացատրելու,կանչեց իրենց զինվորական քննչական վարչություն եւ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, առանց փաստաբանի կալանավորել են, ձերբակալել եւ ուղարկել ԿՊԶ: Այնուհետեւ հունիսի 1-ին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ստեփանյանը կայացրել է կալանավորման որոշում:  Իմ միջնորդությունը գրավով ազատ արձակելու, մերժել է: Խնդիրը կայանում է նրանում, որ քննիչը դատավորը, անտեսելով իմ մի շարք ծանր հիվանդությունները, անհիմն ձերբակալել են եւ կալանավորել:  Ես 31.05.2017 թ մինչեւ 8.06.2017 թ հայտարարել էի հացադուլ: 5 օր ջուր չեմ խմել, քանի որ ինձ անհիմն են մեղադրել ՀՀ Քր Օր  178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ես լինելով երկրորդ կարգի հաշմանդամ եւ ունենալով մի շարք ծանր հիվանդություններ՝ գլխի կանտուզիա, որը ստացել եմ պատերազմում, շաքարային դիաբետ, աջ երիկամ չունեմ, վերջերս էլ  02.12.16 թ տարել եմ սրտի ծանր վիրահատություն, ունեմ լյարդի, լեղապարկի հիվանդություն, հիշողության կորուստ, լավ չեմ տեսնում եւ լավ չեմ լսում: Դիմել էի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, որ գոնե տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց, սակայն դիմումներս  հակառակ էֆեկտը տվեցին եւ ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղափոխեցին  թիվ 59 խուց :  Նշեմ, որ խցում բոլորը ծխում են, իսկ ես սրտի հիվանդ եմ եւ ծխի հոտը չեմ կարողանում շնչել, օդ չկա շնչելու:  Ամենածանր սանիտարահիգիենիկ կեղտոտ պայմաններ, խցում պահվում ենք 10 հոգի, որտեղ վխտում են խավարասերներ, ոջիլներ, թախթաբիթիներ: Օրը վատանում եմ մի քանի անգամ , սակայն  ՔԿՀ բժիշկը ինձ մոտեցել է ձեւական՝ 2 անգամ եւ վերջ: Այստեղ ես կերել եմ միայն իմ կնոջ բերած ուտելիքը, որովհետեւ ՔԿՀ-ում տալիս են կերակուր, որը որպես հիվանդ չի համապատասխանում իմ սննդակարգին:  Ելնելով վերոգրյալից՝

  1. Խնդրում եմ ձեր միջնորդությունը, որպեսզի ինձ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», որովհետեւ ծանր հիվանդ եմ:
  2. Ստուգել փաստերը եւ հսկողություն սահմանել ՀՀ Քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր  գործերի քննության վարչությունում քննվող թիվ 90154613 քրեական գործի վրա:
  ԵԿՄ պահեստազորի ենթասպա, 2-րդ խմբի հաշմանդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Շենգավթի տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ Զավեն Ակտիվի Զանյան»