Ակցիա. արմավիրցիները փակել են ճանապարհը. shamshyan.com
Այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երեկ ողջ կարկուտն ավերեց մեր վերջին հույսը ու պատկան մարմիններից ոչ մի ոչ մի օգության ձեռք չենք տեսել։ Երեկվանից ահազանգում ենք է՛լ մարզպետարան, է՛լ թեծ գիծ, է՛լ գյուղատնտեսության նախարարություն, սակայն մեր զանգ-խնդրանքներն անպատասխան են մնում։ Ի՞նչ է, այս աստիճա՞ն արհամարհված պետք է զգանք մեզ։ Տան եղած-չեղածը գրավ ենք դրել, վարկերից գումար ստացել»։ Ավելին՝ այստեղ