Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կվերանորոգվեն ոչ բոլոր փողոցները (տեսանյութ)

Մարզեր
1497522645_vzeb

Ե՞րբ կմեկնարկի Գյումրու ճանապարհաշինությունը: Համապատասխան պայմանագրերը կնքված են: Հերթը միջազգային մրցույթինն է: Երբ շինարարական ընկերությունը հայտնի լինի ու ամեն բան ըստ ժամանակացույցի ընթանա, հոկտեմբերին Գյումրիում կմեկնարկի 23.5 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագիրը: Շինարարությունը կսկսվի Կոմիտաս կամ Գերցեն փողոցներից: Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցիչների ու «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ փոխտնօրենի հետ: Շուրջ 16 կիլոմետր հատված ընդգրկող փողոցաշինական ծրագրից հանվել է Ռուսթավելին: Քաղաքապետը նշել է, որ որակի վերահսկողությունն առաջնային է լինելու, հնարավոր է նաեւ գումարներ տնտեսվեն ու դրանք այլ փողոցների ասֆալտապատմանն ուղղվեն: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում