Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկատել են կասկածելի պայուսակ և օձեր

Հասարակություն
prkarar

Հուլիսի 3-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում՝ նստարանի վրա, կասկածելի պայուսակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պայուսակում կասկածելի իր չի hայտնաբերվել: Հուլիսի 3-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են պոլիտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   Հուլիսի 3-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: