Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը հակադրվում է ԵԼՔ-ին. «Ընտրությունները լեգիտիմ չեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun-mikayelyan

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հասկանում է «Սասնա ծռերի» արարքի դրդապատճառները՝ մարդիկ ելք չունեին. «Բնական է՝ նման բաներ կլինեն, եղել են լինելու են ու պիտի լինեն, եթե էս իշխանությունները չհասկանան»: Սասուն Միքայելյանը շատ կուզեր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությամբ իշխանափոխություն լինի, բայց 2018-ին ինքը կանխատեսում է, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ. «Եթե ոչ՝ գենսեկ»: Ընդդիմությունն, ըստ նրա, պետք է փորձի կանխել դա, սակայն ժողովուրդը պետք է աջակցի ընդդիմությանը. «Տարիների ընթացքում ժողովուրդը հույս ապրեց էս ընդվզումների արդյունքում, իսկ հիմա էս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ գումարն առնում, գնում են ընտրության»: Այսօր պարոն Միքայելյանն ափսոսանքով է նշում, որ Հայաստանում հնարավոր էր հասնել իշխանափոխության եւ «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում եւ մարտի 1-ից հետո ընդդիմադիրների դատավարությունների ժամանակ, սակայն ընդդիմության առաջնորդները դա չարեցին. «Իշխանությունը չի ուզում ոչ մի քայլ անի էս վիճակից ժողովրդին դուրս բերի, ընդդիմությունն ամեն ինչ անում է, բայց ժողովուրդը թե հուսախաբված ա, թե ուրիշ՝ հույսեր չի կապում, ժողովուրդը մի տեսակ գնաց, կներեք, բիզնեսի»: Ընդդիմություն ասելով Սասուն Միքայելյանը նկատի ունի Ելք-ին: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ «Ելքը» լեգիտիմ է ճանաչել ընտրությունները եւ փողոց դուրս չի եկել. «Ո՞նց կարան ընտրությունները լեգիտիմ լինեն, աշխարհն ա ականատես եղել էս ընտրություններին»: Ի՞նչ պետք է աներ «Ելքը» խորհրդարանի ընտրություններից հետո,-հարցնում է Սասուն Միքայելյանը: Իրենք քարոզարշավի ժամանակ ասել են, որ փողով քվեարկել պետք չէ: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հեղափոխության ճանապարհով իշխանափոխության կողմնակից չէ. «Մեր ծրագրում գրված ա, որ իրավիճակից ելնելով, միակ ծրագիրն ա, որ գրված ա պետք է գնանք թավշյա հեղափոխության»: Այսօր Ելքը խորհրդարանում ներկայացնում է այն քվեները, որոնք վաստակել է, իսկ ովքեր նրանից պահանջում էին փողոց դուրս գալ, թող իրենք ժամանակին առաջնորդեին ժողովրդին: