Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-հարավը «ցնցել է» տան հիմքերը (տեսանյութ)

Հասարակություն
unnamed8

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը երեւանցի Նորայր Մկրտչյանի համար դարձել է  գլխացավանք. «Տանս պատերը ճաքում են, բաղնիք-զուգարանի պատերը ճաքել ա»։ Նորայր Մկրտչյանը Երևանի Արշակունյաց 286/21 տան տերն է։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մի հատվածը նրա տան հարևանությամբ է անցնում. «Ծանր մեքենաները որ աշխատում էին, առավոտվա 7-ից մինչև գիշերվա 11-12-ը տունը, որ անընդհատ ցնցվի, ի՞նչ պիտի լինի, դուք պատերացրեք»։ Օրեցօր տան ամրությունը թուլանում է։ Նորայր Մկրտչյանը ցույց է տալիս. «Էլ հիմք չկա, ձեռք ես տալիս փշրվում ա, խնդրեմ, սա հիմքի բետոններն են։ Պարզ կարող եք տեսնել, թե հիմքը ինչ ձևի է տատանվում։ Բաղնիք-զուգարանի պատն ա, երկու կողմից արդեն բացվածքը տվել ա։ Վերևից էլ, որ նկարեք, վերևն էլ չկա արդեն»։ Նորայր Մկրտչյանի սեղանին տան նկարներն են՝ մինչ «Հյուսիս-հարավ»-ն սկսելը։ Իր խոսքով՝ անճանաչելի է։ Ցույց է տալիս նկուղը, որն անձրևաջրերից սկսել է քայքայվել. «Ժամանակին այ սենց գլադկի պատ ա եղել, խոնավության հետևանքով այ սենց փլուզումներ ա լինում, էս ճաքը ժամանակին փոքր էր, բայց իրանց պատճառով այ խնդրեմ.. թափվում ա։ Խնդրեմ որին էլ ձեռք տաս, փլվում ա։ Էս պադվալը, ժամանակին պահածոներ եմ սարքել, հիմա ոչ մի բան չեմ կարողանում անել»,- տան նկուղում վիճակն է ներկայացնում Նորայր Մկրտչյանը։ Տան փլուզման վախից տարեց ամուսինները որդուն, հարսին ու մանկահասակ թոռներին այլ բնակարան են տեղափոխել։ Տան տիկինը՝ Արուսյակ Գրիգորյանը նշում է. «Մեկ տարի ա արդեն, ահով ու դողով ենք էս տան մեջ ապրում, քանի որ ամեն օր մեր աչքը տեսնում ա էս տան փլուզումները՝ նկուղից սկսած՝ հիմքից վերջացրած։ Օրեցօր ավելանում է էս քանդվածքը, ճեղքերը։ Ամեն գիշեր քնում եմ Աստված կանչելով, լուսացնում եմ շնորհակալ լինելով»։ Տունը հիմնովին նորոգելու խնդրանքին քաղաքապետարանի պատասխանը Նորայր Մկրտչյանին չի բավարարում. «Նկուղի համար ասում են բերենք հող լցնենք, տրամբովկա արա, էս նկուղդ էլ քեզ պետք չի։ Ես սարքել եմ օգտագործելու համար, որ փակե՞մ։ Էս տանը արդեն վախենում եմ մնալ, ինչ ինժեներ բերում եմ, ասում եմ սա օտարելու տուն ա, սա էլ չի սարքվի»։  Քաղաքացին սեփական միջոցներով մասնագետների է բերել, ուսումնասիրել են տան վիճակը ու ոչ հուսադրող բաներ ասել՝ ամրացումը թանկ է արժենալու։ Նորոգման գումարը քաղաքապետարանից է պահանջում, այնտեղից ասում են՝ կարող են տան պատը ընդամենը ցեմենտել։ Նորայր Մկրտչյանը մեկնաբանում է.« Պիտի հիմքից խորանանք ներքև, մետր մետրուկեսի վրա արմատուրաներ, նորից ամուր բետոն լցնենք, հետո որը մեջտեղները մնացել է, նորից իրար միացնենք, որ հիմքդ ամուր լինի... Այստեղ շատ ծախս է գնում, դրա համար էլ իրենք փախել են էս ծախսից»։ Գործը հասել է դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Տան վիճակը պարզելու համար պետք է փորձագետներ գային, բայց 2-3 ամիս է, չեն եկել։