A
A
Քարաթափում և ավտովթար Երևանում
Հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Նույն փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C մակնիշի 35 FZ 199 (վարորդ՝ Գ. Մ.) և Wolksvagen Jetta մակնիշի 20 LU 756 (վարորդ՝ Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները և Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել: