Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ տեսան Տոռոտան ու Միկին Հայաստանում, որ չկա այլ տեղ

Կարևոր լուրեր Հասարակություն
TM

Տոռոտային ու Միկիին Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքում կազմակերպված Էկոփառատոնից վերադառնալիս լրագրողական մեքենայով Վայքից հասցրինք Նորավանք: Երբ վարորդն առաջարկեց վերցնել տուրիստներին, բոլորս ուրախությամբ համաձայնեցինք, իսկ զույգը վազելով հասավ մեքենային. կարծես աչքերին չէին հավատում: Հետո պարզվեց, որ արդեն մեկ ժամ ու կես չեն կարողանում մեքենա կանգնեցնել՝ իրենց հյուրանոց հասնելու համար: Հենց այսպես՝ ավտոստոպով նրանք Արցախից հասել էին Գորիս, ապա՝ այստեղ: Մեքենայի մեջ հաճույքով համտեսում են հայկական փախլավա, միրգ, կարկանդակներ՝ ինչ որ կար մեր պայուսակներում: Տոռոտան լեհ էր, Միկին՝ ամուսինը՝ կատալոնացի, նրանք ապրում են Լեհաստանում: Ինչու են որոշել գալ Հայաստան. առաջին հարցն էր, որ հետաքրքրում էր: Զույգը նախկինում եղել է նաև Ադրբեջանում, իրենց հետաքրքրում է կոնֆլիկտային գոտին, բացի այդ՝  հատկապես վերջին 2 տարում շատ են լսել Հայաստանի մասին, ուր կարելի է վայելել չքնաղ բնությունը, պարզապես շփվել մարդկանց հետ, ինչը հնարավոր չէ շատ երկրներում: Տոռոտան ասում էր, որ եվրոպական շատ գյուղերում անգամ կվախենան քեզ մի բաժակ ջուր տալ, իսկ Հայաստանում որքա՜ն մաքուր ու բացսիրտ են մարդիկ: Կատալոնացի երիտասարդի համար անհասկանալի է տարածքային պայքարը, ինքը դա տեսել է նաև իր երկրում, այդ կռիվն ու պայքարը հատկապես անիմաստ են, երբ անմեղ մարդիկ են զոհվում: Միկին Ադրբեջանում հարցրել է տարբեր տարիքային խմբերի՝ ձեր կյանքում ի՞նչ կփոխվի, եթե այդ տարածքները հետ վերադարձվեն. «Նրանք այս հարցի պատասխանը չունեն: Փոխարենը հստակ գիտեն՝ հայ ազգ գոյութուն չունի, կա թշնամի և վերջ»:  Ստեփանակերտը, Շուշին հիացրել են զույգին. որքան արագ կարողացան մարդիկ ոտքի կանգնել ու կայանալ: Իսկ ընդհանրապես Հայաստանին խանգարում են փակ սահմանները, որպեսզի եվրոպական քաղաքակրթությամբ այս երկիրն ավելի արագ զարգանա. սա այս զույգի կարծիքն է: Նորավանքում՝ քարանձավների մոտ, զույգը մի գեղեցիկ հյուրանոց էր ամրագրել: Նրանց հասցրինք պատմել 6000-ամյա մաշիկի ու գինու հնձանի մասին՝ մոտակայքում հենց Արենին էր: Հաջորդ օրը պետք է այցելեն վանական համալիր, ապա՝ կգան Երևան. այստեղ էլ նրանց անմոռանալի օրեր են սպասում: Հատկապես նրանց դուր եկավ, որ «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերը կարող են վայելել բացօթյա՝ այգիներում տեղադրված էկրաններին: Էլ ինչ հանդիպում՝ առանց սելֆիի: selie Տոռոտան ու Միկին Հայաստանից հետո կայցելեն Վրաստան:   Հասմիկ Բուդաղյան