Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մշակույթի նախարարությունը չի աջակցում, մնում ես լուսանցքից դուրս» (տեսանյութ)

Հասարակություն
vote

Հուլիսի 14-16-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն-2017» 2-րդ միջազգային մրցույթը: Այս տարի  մրցույթին կմասնակցի 26 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից եւ Ուկրաինայից: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով, այս մրցույթն առանձնանում է  վոկալ արվեստի բազմաժանրությամբ, ընդգրկված են դասական, էստրադային-ջազային, ժողովրդական երգեցողության ժանրերը. «Այս մրցույթը հնարավորություն է տալիս մանուկների, պատանիների, երիտասարդների հայտնաբերել, նպաստել նրանց ներուժի մոնիթորինգի, վոկալ-կատարողական արվեստի զարգացմանը»,- նշեց նա: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը համամիտ չէ  կարծիքի հետ, թե  փառատոնները Հայաստանում չափից դուրս շատ են. «Փառատոնների ընթացքում են ի հայտ գալիս նոր մարդիկ, նոր անուններ: Եթե անգամ որակն այնքան էլ լավը չէ, ոչինչ, բայց դրանք նպաստում են երաժշտության զարգացմանը, հանրահռչակմանը եւ դրա արդյունքում շատ երաժիշտեր գտնում են իրենց ճանապարհը»: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա նա կարծում է, որ Հայաստանը պետք է հետեւի եվրոպական երկրների օրինակին եւ փառատոնային ֆոնդեր ստեղծի. «Հայաստանում եթե քո պրոեկտին մշակույթի նախարարությունը չի աջակցում, դու մնում ես լուսանցքից դուրս, իսկ օրինակ Գերմանիայում 7000 հազար այդպիսի ֆոնդ կա, որոնցով մարդիկ կարողանում են իրենց ճանապարհը հարթել»: Մրցույթի ժյուրիի անդամ, Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանն էլ նշեց, որ իր ուսանողներն ամեն այսպիսի մրցույթից հետո կարծես տասը քայլ առաջ են գնում, ոգևորվում են. «Մրցույթներն օգնում են երիտասարդների կուլտուրայի աճին, նրանց զարգացմանը»: Մրցույթին մասնակցում է նաև ամերիկահայ Սոնա Նալբանդյանը։ Նա որոշել է մրցույթին մասնակցել իր հայ ուսուցչի խորհրդով։ [caption id="attachment_1556174" align="alignnone" width="500"]A press conference dedicated to 'The Golden Vote 2017' international contest took place in Armenpress press club A press conference dedicated to 'The Golden Vote 2017' international contest took place in Armenpress press club[/caption]