Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթից մահացած ամուսիններն իրենց առաջնեկին էին սպասում (տեսանյութ)

Հասարակություն
default

Ողբերգական դեպք Գյումրիում: Հուլիսի 11-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի հետևանքով 1984 թ-ին ծնված Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1994թ-ին ծնված Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան օգնություն, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշենք, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են եղել: Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Opel»-ի վարորդը ձերբակալված է: Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի հաղորդած տվյալների, 27-ամյա վարորդը գտնվել է սթափ վիճակում, ունեցել վարորդական իրավունք:   ........................ news.am-ի փոխանցմամբ՝  Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետեւանքով այսօր հիվանդանոցում մահացած 23-ամյա Արփինե Մանուկյանը շուտով մայր էր դառնալու: Շիրակի մարզի Կամո գյուղի գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ Արփինեն 5 ամիս առաջ էր ամուսնացել Գյումրիում, մասնագիտությամբ մանկավարժ էր, սակայն, աշխատում էր ԱԻՆ-ում:  Վրաերթի օրը տեղում մահացել էր նաեւ Արփինեի ամուսինը՝ 30-ամյա Նելսիկ Ղազարյանը: Ամուսինները վրաերթի օրը գնալիս են եղել Նելսիկ Ղազարյանի քրոջ տուն՝ հյուր, երբ պատահել է ողբերգական դեպքը: Արփինեն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրիի հիվանդանոց, սակայն, գիտակցության չգալով այսօր մահացել էր: