Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Սարի թաղի դեպքերով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանն, այսօր մահացել է: Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին, որպեսզի դատարանը թույլ տա՝ Անդրիաս Ղուկասյանը մասնակցի հոր հոգեհանգստի եւ հուղարկավորման արարարողությանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 16-ին: Հայրը վերջին մեկ տարում որդուն այդպես էլ չտեսավ: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գունդ մտնել ցանկանալու մեջ։ Նա 2016 թվականի հուլիսի 31-ից գտնվում է անազատության մեջ: