Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան հոսանքահարվել է էլեկտրասյան վրա

Հասարակություն
c2e0d0132edc50a8210a99f17f8ab7f7_lg10fd5d

Հուլիսի 30-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, երեխան հոսանքահարվել և ընկել էլ. սյան վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 2001 թ. ծնված Գ. Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները: ԱԻՆ