Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում կանայք պայքարում են ավանդական հագուստի դեմ

Հասարակություն
short

Ստամբուլում հարյուրավոր կանայք երթի են դուրս եկել` «Չդիպչեք իմ հագուստին» կարգախոսի ներքո: Կանայք հանդես են եկել բռնության և ավանդաբար հագնվելու տղամարկանց պահանջների դեմ. «Մենք չենք հնազանդվի, լռի, վախենա, մենք կդիմակայենք»: Ցույցի մասնակիցներն իրենց ձեռքում բռնել են ջինսե շորտեր, թեթև շապիկներ՝ այդպիսով ցուցադրելով պահպանողականներին նյարդայնացնող հագուստ և պահանջելով հարգել իրենց իրավունքները: Ցուցարարները հիշել են 2 ամիս առաջ կատարված մի դեպք, երբ մի երիտասարդ կին բռնության էր ենթարկվել Ստամբուլում  կարճ տաբատ հագնելու համար, ավտոբուսի մեջ՝ Ռամադանի տոներին: Ընդ որում ավտոբուսի վարորդը ծեծին չի էլ միջամտել, այլ կանգնել ու նայել է: sh1 sh2