Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են 700 մ բարձրությունից

Հասարակություն
f3d484a330e8427198c2ed0f0ccf35f2

 

Հուլիսի 30-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում՝ Սբ. Հովհաննես եկեղեցու մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասվածքներ է ստացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական  հաշվարկ: Փրկարարները Գ. Գ.-ին պատգարակով իջեցրել են սարից (մոտ 700 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  ԱԻՆ