Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում բախվել են շտապօգնության մեքենան և 39 համարի երթուղայինը. կան վիրավորներ.shamshyan

Հասարակություն
7fec5aeb5d5d7d9f8f347f7b5d070762

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները:       shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Շիկ» վարսավիրանոցի աշխատակիցները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:      Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: Մանրամասները  այստեղ