Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է Շամիրամ գյուղում 4 հոգու սպանության գործով կասկածյալը. (տեսանյութ)

Հասարակություն
shamiram-gyughi-sgo-n109298-1

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով՝ «կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ Վթարված Нива-ի հարևանությամբ հայտնաբերվել էր 97 ՏZ 777 համարանիշ, իսկ Нива-ի մեջ հայտնաբերվել էր 50-ամյա Թ. Ք.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև զենքի թույլտվության վկայական»։ Լուսանկարում Շամիրամ գյուղում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանն է: Մանրամասները կարդալ այստեղ Ավելի ուշ Ոստիկանությունը տարածեց, որ որոնվոմ է հանցագործությունը կատարելու կասկածանքով Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան: Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: 20563040_1645686132159267_1342081172_n