Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 12 պատահար, 24 վիրավոր

Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել է: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավվման 1 դեպք: Բացահայտվել է գողության 8, խարդախության 4, յուրացման կամ վատնման 2, սպանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: