Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-րդ գրությունը՝ ոստիկանության բռնի գործողությունների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-lusine

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հունիսի  28-ին գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին: Դիմումում մասնավորապես ասված էր, որ «Հայկական ժամանակ» թերթի 28.06.2017թhttp://armtimes.com/hy/video/2066 հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: Փաստաբանների Պալատի նախագահը խնդրել էր Ոստիկանապետի հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ: Գրությանն ի պատասխան նույն օրը  ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով նշանակվել էր  ծառայողական քննություն: ՀՀ փաստաբանների Պալատը Ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր  գրություն, որով հայտնել են, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով:   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն