Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն հացն էր մնացել նորմալ, դա էլ ուզում են փչացնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
asulis

Ցորենի այլուրի հարստացումը բազմաթիվ վնասներ կարող է հասնել մարդկանց առողջությանը. կարծում է կենսաբան Վարդուհի Մելիքյանը: Հավելանյութերի պարունակությունը հացի մեջ, ըստ նրա, հատկապես կազդի մեծահասակների վրա. «Մեր ազգին հակացուցված է սա: Մեր ամենօրյա սնունդում, մեր կերած գրեթե ամեն ինչում արդեն կան բազմաթիվ հավելանյութեր: Միայն հացն էր մնացել նորմալ, դա էլ ուզում են փչացնել»: Տիկին Մելիքյանը հիշեցնում է, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տասնյակ տարիներ շարունակ հայ ազգը չի օգտագործել այդ հավելանյութերը ու ծնել է առողջ սերունդ. «Այդ դեպքում ինչո՞ւ եք ավելացնում, ո՞ւմ է պետք դա, եթե մենք արդեն ապացուցել ենք, որ առանց հավելանյութերի առողջ ենք, ինչո՞ւ են դա անում»: Վարդուհի Մելիքյանը կարծում է, որ հավելանյութերի առկայությունը կազդի նաեւ հացի գնի վրա՝ այն կթանկանա: Մանրամասները՝ տեսանյութում