A
A
Աշխատանքի հրավեր
«Ա1+»-ում աշխատանքի հնարավորություն նրանց համար, ովքեր երազել են աշխատել հեռուստաընկերությունում ։ «Ա1+»-ը աշխատանքի է հրավիրում հաղորդավարների։ Աշխատանքային փորձը ցանկալի է, հայերենի գերազանց իմացությունը՝ պարտադիր։ Բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ կարող են աշխատել ուղիղ եթերում, վստահորեն ներկայացնել օրվա լրահոսը, իրենց խոսքով եւ եթերային պահվածքով դառնալ հեռուստադիտողի հավատարիմ ընկերը, հրավիրում ենք հարցազրույցի ուղիղ մեկ շաբաթ հետո՝ օգոստոսի 17-ին, ժամը 12-ին։ Հասցե՝ Բուզանդի 1/3, 5-րդ հարկ։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 585427 հեռախոսահամարով կամ ուղարկել Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին։