A
A
1 օրում 3 մարդ է զոհվել ավտովթարներից
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից օգոստոսի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, յուրացման կամ վատնման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն