Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է

Հասարակություն
arevik

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության  վիճակի: Ստորև ներկայացվում է օգոստոսի 14-ին ԲՀՊՏ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը.

  • «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում   հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել,   իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
  • «Արփի լիճ» ազգային պարկի  տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են:
  • «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի  «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում  օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը  19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն:
  • «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
  • «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում  է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:
«Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ,  իրավիճակը վերահսկելի է: