«Գարշահոտության պատճառով հնարավոր չէ անցնել շենքերի կողքով» (տեսանյութ)
Նորմայից բարձր շոգն էլ ավելի նկատելի է դարձնում անկանոն աղբահանության հետևանքները: Վերջին երկու ամիսների ընթացքում աղբի քանակը ավելացել է գրեթե 10 տոկոսով։ «Սանիթեք» ընկերության տվյալներով՝ եթե 2016թ. նույն ժամանակահատվածում ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։ Բայց նույնիսկ այս պարագայում քաղաքացիները չեն կարող արդարացնել ոչ պատշաճ աղբահանությունը։ Մեզ հետ զրույցում երևանցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին աղբահանության կազմակերպումից՝ ընդգծելով, որ սանիտարական վիճակն ահավոր է Երևանում։ Նրանցից մեկի խոսքով՝ շոգ եղանակին գարշահոտության պատճառով հնարավոր չի լինում անցնել շենքերի կողքով։ «Ճիշտ է, մենք ինքներս էլ պետք է մաքուր պահենք, բայց ինչքան ուզում ես մաքուր պահիր, երբ աղբամանը լիքն է, քամու հետևանքով էլ ամբողջ փողոցն աղտոտվում է, ուրեմն աղբը հավաքող ընկերության մեղավորությունն է»։ Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ ժամանակին աղբահանությունը լավ էր կազմակերպվում, սակայն վերջին շրջանում՝ հատկապես ամռանը, արկղերը ուշ-ուշ են դատարկվում, ինչի արդյունքում էլ հակասանիտարական վիճակ է ստեղծվում։ Մի կողմից աղբը, մյուս կողմից՝ երթևեկության համար ամենալարված ժամերին ասֆալտապատման աշխատանքներն ավելի անտանելի են դարձնում շոգը։ Ավելին՝ տեսանյութում