Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0116004

Քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, որը տեղեկացրել է, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են. փոխանցում է Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։ Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել՝ տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները , սողունները, կրծողներն են տուժել հրդեհից: Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից: