Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

Հասարակություն
pojar

Օգոստոսի 24-ին, ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում: Հրդեհի վայր է ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: